Նորություններ

Անձրև և ամպրոպ՝ Հայաստանի հյուսիսային շրջաններում

Ուշագրավ 2013-07-10

Այսօր Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում՝ մինչև 20-22մ/վրկ արագությամբ, իսկ տեղ-տեղ էլ հնարավոր է կարկուտ:

Հարավային կեսում կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տաթևում առանց տեղումների, արևային և ջերմ եղանակ է սպասվում, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կմնա: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ:

Ռադիոակտիվությունը՝ 15 մկՌ/ժ է, մթնոլորտային ճնշումը՝ 671 մմ, օդի հարաբերական խոնավությունը՝ 31 %, գեոմագնիսական դաշտը՝ կայուն է, հայտնում է Հայպետհիդրոմետը:
 
Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում և սաստիկ քամի՝ 13-15մ/վրկ արագությամբ: Գիշերը՝ +14+16, ցերեկը +33+35, երեկոյան +24+26:
 
Աղբյուրը՝ www.panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: