Նորություններ

ՔԱՆԻ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ

Կրթական 2017-05-19

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-9 րդ դասարանցիների միջոցով կազմակերպվեց հերթական ավանդական վիկտորինան` երեք լեզուներով /հայերեն, ռուսերեն, անգլերեն / «ՔԱՆԻ ԼԵԶՈՒ ԳԻՏԵՍ, ԱՅՆՔԱՆ ՄԱՐԴ ԵՍ» խորագրով: Միջոցառումը ներառում էր նշված լեզուներով գրականության, երաժշտության, կինոյի, թևավոր խոսքերի, շրջասությունների, բառերի ստուգաբանության և այլ թեմաներ: Վիկտորինան ուներ որոնողական, ճանաչողական, ուսուցողական և դաստիարակչական նպատակ, որը օգտակար էր ոչ միայն կազմակերպողների համար, այլև հանդիսատես աշակերտների համար, ովքեր կհարստացնեն իրենց գիտելիքները լեզուներից և գիտության բոլոր ճյուղերով: Հայոց և օտար լեզուների առարկայական մասնախմբի նախագահ` Հ.Հարությունյան

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: