Նորություններ

«Մանուկների մոլորակ»

Կրթական 2017-05-18

Անգնահատելի է առաջին ուսուցչի նվիրումն ու սերը, մայրական քնքշանքը, հոգատարությունն ու ծով համբերությունը։ Այսօր IVբ դասարանի աշակերտները դասվար Հ. Նիկողոսյանի հետ պատրաստել էին ավարտական ցերեկույթ «Մանուկների մոլորակ» խորագրով։ Ահա մոտեցավ պահը հրաժեշտ տալու և՛տարրական դպրոցին, և՛ առաջին ուսուցչին, ով անմնացորդ նվիրումով և անսահման սիրով կրթել է յուրաքանչյուր աշակերտի։ Աշակերտները շնորհակալական խոսքեր հայտնեցին նաև իրենց դասավանդող ուսուցիչներին: Շնորհակալությու՛ն Ձեզ, մեր սիրելի՛ ուսուցչուհի, մենք Ձեզ երբեք չենք մոռանա։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: