Նորություններ

Մկրտիչ Կորյունի <<Չարիկն ու Քաջարիկը >>

Կրթական 2017-05-17

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 3 - րդ դասարանում բեմականացվեց Մկրտիչ Կորյունի <<Չարիկն ու Քաջարիկը >> հեքիաթ - պիեսը: Դասվար Լ. Սարգսյանը ծնողների օգնությամբ դասարանում ստեղծել էր բեմական միջավայր. համահունչ երաժշտություն և կոլորիտ : Հեքիաթի բովանդակությանը համապատասխան ` բեմական կերպարներ էին Քաջարիկը, Չարիկը , նանին , աքլորը , աղվեսը և այլն: Աշակերտները դերերը կատարում էին սահուն և անկաշկանդ, համապատասխան հանդերձներով և դիմակներով: Ստեղծվել էր հեքիաթային միջավայր, ուր թևածում էր բարությունն ու մարդասիրությունը: Հեքիաթի ներկայացումը բավականություն պատճառեց ներկաներին: Հերոսների արարքները բացահայտվեցին, գնահատվեցին և արժևորվեցին: Միջոցառման վերջում աշակերտները երգեցին Էդուարդ Հարությունյանի <<Բարության ծառ>>երգը:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: