Նորություններ

<<Մենք խոսում ենք գերմաներեն>>

Կրթական 2017-05-17

Չնայած ուսումնական տարին մոտենում է ավարտին, սակայն Սևանի N4 հիմնական դպրոցում շարունակվում են գեղեցիկ միջոցառումները: Դրանցից մեկի հեղինակն էր դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Արմինե Վարդանյանը: Նրա III դասարանի աշակերտները հանդես եկան բանաստեղծությունների կատարմամբ, փոքրիկ բեմականացումով, երգերով: Այս ամենը կատարվում էր գերմաներենով: Միջոցառման ընթացքում երեխաները կարողացան ներկայանալ կապակցված խոսքով, անկաշկանդ երկխոսություններով, որոնք թարգմանվում էին ներկաների համար: Ուսուցչուհու աշխատանքի արդյունքը ակնառու է: Նրա սաները ոչ միայն սովորել էին գերմաներենի դասերը, այլև կարողանում էին արտահայտել իրենց մտքերը: Դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի կողմից ուսուցչուհին և նրա սաները արժանացան բարձր գնահատանքի:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: