Նորություններ

Հայաստանի հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող 16 ֆուտբոլիստ

Սպորտ 2017-05-17

Հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, իսկ հունիսի 10-ին՝ ժամը 22:45-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր.


Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)

Լևոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզելի, «Քսանթի» (Հունաստան)

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթր Յունայթեդ» (Անգլիա)

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)

Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան)

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան)

 

Հայաստանի առաջնությունում հանդես եկեղ ֆուտբոլիստների անունները և հավաքականի վերջնական հայտացուցակը հայտնի կդառնան ավելի ուշ:

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: