Նորություններ

Կմեկնարկի «Թատերական Սյունիք» փառատոնը

Ուշագրավ 2017-05-16

Մայիսի 19-27-ը առաջին անգամ կանցկացվի «Թատերական Սյունիք» փառատոնը: Փառատոնի գլխավոր նպատակն է Հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում:

 

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա մայիսի 19-ին՝ ժամը 18:00-ին, Կապանում` Ա. Շիրվանզադեյի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդես կգա «Սիրային քառանկյունի» ներկայացումով:   

 

   Փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (Գ. Խանջյան, «Որբերի ընտանիքը»), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան, «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով, «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան, «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»): 

 

Փառատոնի փակումը կկայանա մայիսի 27-ին Գորիսում:

 

Աղբյուրը՝ Mincult.am               

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: