Նորություններ

Բաց դաս <<Շախմատ>> առարկայից Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2017-05-15

2017 թվականի մայիսի 4-ին Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի չորրորդ դասարանում անցկացվեց բաց դաս <<Շախմատ>> առարկայից: Դասը վարում էր ուսուցչուհի Շ. Մովսիսյանը: Ամփոփման դաս էր: Ուսուցչուհին առանձնացրել էր մատ թագուհով, մատ մեկ նավակով, մատ երկու նավակով թեմաները, որոնց կիրառմանը աշակերտները շատ են հանդիպում վերջնախաղերում: Աշակերտները կարողացան հակառակորդի արքային խաղատախտակի կենտրոնից հմտորեն տանել եզր և մատ անել թագուհով, մեկ նավակով և երկու նավակով: Ամրապնդման փուլում կատարվեց խաղ-վարժություն: Աշակերտները փաստեցին, որ շախմատը սովորեցրել է ընդունել իրենց պարտությունը և համբերատար լինել, զարգացրել է տրամաբանությունը և իրենց մոտ ձևավորել է արդարամտության զգացողություն: Գոհ էին և՛ դասալսողները, և՛ դասավանդող ուսուցչուհին, և՛ աշակերտները:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: