Նորություններ

Կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը

Սպորտ 2017-05-15

Մայիսի 12-ից 14-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում ընթացել է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցումային առաջին օրը մարզիկները մրցել են 10 մ օդամղիչ հրացան և վազող թիրախ` նորմալ վազք վարժություններում:

 

Օդամղիչ հրացան վարժությունում տղաներից (60 կրակոց) մրցանակային տեղեր են զբաղեցրել Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, իսկ աղջիկներից (40 կրակոց)՝ Անուշ Նալբանդյանը, Ալլա Պողոսյանը և Մարիամ Սահակյանը: Ալլա Պողոսյանը սահմանել է ՀՀ մեծահասակների և երիտասարդների ռեկորդ՝ խոցելով 414,9 միավոր: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիամ Միքայելյանին, ով խոցել էր 414,5 միավոր:

 

Վազող թիրախ նորմալ վազք վարժությունում տղաներից մրցանակային տեղեր են զբաղեցրել (30+30 կրակոց) Հովհաննես Մարգարյանը, Հովհաննես Աբրահամյանը և Արթուր Պետրոսյանը, իսկ աղջիկներից (20+20 կրակոց)` Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը և Մերի Հարությունյանը:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

 

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: