Նորություններ

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը

Սպորտ 2013-07-04

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում բարձրացել է 23 հորիզոնականով և 534 միավորով զբաղեցրել 66-րդ տեղը: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարել է ՖԻՖԱ-ն:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է, Չեխիան 26-րդն է, Դանիան` է 27-րդ, Բուլղարիան 52-րդ տեղում է, իսկ Մալթան 133- րդն է:
 
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը` 1532 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան` 1273 միավորով, եռյակը եզրափակում է Կոլումբիայի ընտրանին` 1206 միավորով:
 
Աղբյուրը` Panarmenian.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: