Նորություններ

<< Անմահները հրամայում են>>

Կրթական 2017-05-11

Մայիսի 6-ին հուզումնալից մթնոլորտ էր տիրում Երասխի միջնակարգ դպրոցում: Պատմության ուսուցչուհի` Անի Կիրակոսյանը կազմակերպել էր հանուն հայրենիքի նահատակված քաջերին նվիրված միջոցառում` << Անմահները հրամայում են>> խորագրով, որին մասնակցում էին 7-11-րդ դասարանի աշակերտները: Աշակերտները իրենց հայրենասիրական երգերով, անմահ քաջերին նվիրված բանաստեղծություններով և փառաբանական խոսքերով ևս մեկ անգամ շեշտեցին, որ հայն անկոտրում ու խիզախ է, որ հայ զինվորի սխրանքն անմահ է ու անգնահատելի: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Արցախյան քառօրյա պատերազմից վերցված իրական դեպք, որը ստիպեց հանդիսատեսին հուզվել և մտովի վերապրել զինվորի ապրած յուրաքանչյուր վայրկյանը քառօրյա պատերազմում: Ելույթ ունացավ դպրոցի տնօրեն` Մ. Լևոնյանը: Նա իր խոսքում արժևորեց խաղաղության դերը հատկապես սահմանամերձ բնակավայրի համար: Նշեց, որ պատերազմի բովով անցել են բոլորը և պարտավոր են հիշել հերոսներին և հարգանքի տուրք մատուցել:

Արարատ, գ. Երասխի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: