Նորություններ

Կարմիր խաչն օգնություն կտրամադրի կարկուտից տուժածներին

Ուշագրավ 2013-07-03

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն սկսել է մարդասիրական օգնություն տրամադրել Արմավիրի մարզի կարկուտից տուժած 14 համայնքներին: Ըստ նախնական տվյալների՝ 4000 մարդու կտրամադրվեն սնունդ և հիգիենայի պարահգաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հուլիսի 4-ին` ժամը 12:30-ին, մարդասիրական օգնության բաշխումն իրականացվելու է Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա կլինեն նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
 
Նշենք, որ մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլար:
 
Աղբյուրը՝  www.slaq.am 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: