Նորություններ

Տառահանդես

Կրթական 2017-05-08

Մայիսի 4-ին Սևանի N4 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը տրամադրվել էր Iբ դասարանի աշակերտներին (դասվար` Ռուզան Սարգսյան): Նրանք հանդես եկան յուրատեսակ հաշվետվությամբ` ներկայացնելով անցած ամիսներին իրենց ստացած գիտելիքները: Աշակերտները ներկայացան Այբբենարանի մասին բեմականացումով: Նրանք ընդգծեցին դասերը սովորելու, գիրքը խնամքով պահելու անհրաժեշտությունը: Կարևորվեց գրերի գյուտի, դպրոցի, հայրենիքի ու բանակի դերը հայապահպանության գործում: Ասմունքին հաջորդում էին երգերն ու պարերը: Բոլորը երդվեցին ավելի լավ սովորել, զինվել գիտելիքների մեծ պաշարով. Չէ՞ որ մեր ազգին անհրաժեշտ է գրագետ, կիրթ ու հայրենասեր սերունդ: Ուսուցչուհին ու նրա սաները արժանացան տնօրենության ջերմ խոսքերին ու շնորհակալությանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: