Նորություններ

Հրաժեշտ Այբբենարանին

Կրթական 2017-05-07

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացված <<Հրաժեշտ Այբբենարանին >> խորագրով միջոցառման հերոսները Iա դասարանի աշակերտներն էին (դասվար` Գյուլնարա Ավետիսյան): Տոնականորեն ձևավորված դահլիճում նրանք հանդես եկան գեղեցիկ ասմունքով, երգերով, իսկ նրանց <<Քոչարին>> խորհրդանշում էր հայ ժողովրդի համախմբվածությունը: Նրանց այցի եկան հեքիաթների հերոսներ` նապաստակն ու արջը, ծերունի ձկնորսն ու ոսկե ձկնիկը. Քաջ Նազարն ու Ուստիանը: Սահուն ու գեղեցիկ խոսքը, անկաշկանդ դերային խաղերը մեծ բավականություն պարգևեցին ներկաներին: Աշակերտները ապացուցեցին, որ իրենց մոտ դրվել են ամուր հիմքեր` տառաճանաչության, գրական հայերենով արտահայտվելու ուղղությամբ: Դպրոցում մանուկների ուսուցումը գտնվում է ամուր և հուսալի ձեռքերում: Միջոցառումը բարձր գնահատվեց տնօրենության կողմից:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: