Նորություններ

Քանդակի սիմպոզիում՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ

Ուշագրավ 2017-05-06

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպում է քանդակի սիմպոզիում: Այն կանցկացվի բանաստեղծի ծննդավայրում` Դսեղ գյուղում, 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին:

 

Սիմպոզիումին կմասնակցի 15 քանդակագործ: Յուրաքանչյուրին կտրամադրվի տուֆի մեկ կտոր (2x1x1 մ/խորանարդ չափով): Թեման Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներն են և թումանյանական գրականությունը: Ավարտուն քանդակները կտեղադրվեն Դսեղ գյուղում, իսկ ստեղծագործությունների հեղինակները կստանան դրամական պարգևներ:  

 

Կեցության, սննդի և ստեղծագործության նյութի հարցերը կհոգա կազմակերպող կողմը: Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ՝ մասնակցության հայտն ուղարկելով մինչև 2017 թվականի մայիսի 12-ը [email protected] էլ. հասցեին: Հայտերի ուսումնասիրման արդյունքում ժյուրիի գնահատմամբ ընտրված մասնակիցները պաշտոնական հրավեր կստանան մինչև մայիսի 18-ը:

 

Աղբյուրը՝ Mincult.am


 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: