Նորություններ

Սայաթ-Նովա

Կրթական 2017-05-06

Մայիսի 5-ին հ. 144 հիմնական դպրոցը հերթական անգամ գեղեցիկ միջոցառում կազմակերպեց: Այս անգամ գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր անզուգական երգահան Սայաթ- Նովային: Անուն որն անչափ թանկ ու նվիրական է յուրաքանչյուր հայի համար, որի անմար երգերով ու տաղերով դարեր շարունակ կրթվել ու դաստիարակվել են սերունդներ, սիրո խոստովանություններ արել ու գրավել շատերի սրտերը: Նա պատկանում է այն առաջնակարգ բանաստեղծների շարքին, ովքեր իրենց հանճարի զորությամբ դադարում են մի ժողովրդի սեփականություն լինելուց և դառնում են ողջ մարդկության սիրելին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Գայանե Տիգրանյանը, վերջինս միջոցառմանը մասնակից էր դարձրել տարբեր դասարանների աշակերտներին: Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացան և՛ ասմունքով, և՛ պարով, և՛ երգով: Անտարակույս, մեր ժողովուրդը ժողովրդական, ազգային երգ և երաժշտություն լսելու սեր ու մեծ կարիք ունի: Վայելելով Սայաթ-Նովայի անմար երգերն ու տաղերը` ցերեկույթի մասնակիցները բավական հաճելի տպավորություններով հեռացան դահլիճից: Հանրաճանաչ աշուղի ստեղծագործությունները դեռ երկար ժամանակ կհնչեն նրանց սրտերում:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: