Նորություններ

Արևելահայերենը աշխարհի 9-րդ ամենատարօրինակ լեզուն է

Ուշագրավ 2013-07-02

Լեզվական տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող «Idibon» կազմակերպությունը վերջերս ներկայացրել է աշխարհի ամենատարօրինակ լեզուների ցուցակը, որտեղ 9-րդ հորիզոնականում է գտնվում արևելահայերենը: Այս ընկերությունն իր հետազոտությունները տրամադրում է տարբեր բիզնես ոլորտներին: Պարզվում է՝ հետազոտության հիմք է ընդունվել անգլերենը, և այն փաստը, որ շատ երկրներ «անգլակենտրոն» են: Հետազոտողները առաջարկում են «տարօրինակությունը» (wierdness) չընկալել անգլերենում ունեցած իր նշանակությամբ, սակայն իրենք տվել են անգլերենով լեզվով հենց այդ բնորոշումը:
Նշվում է, որ Լեզվական կառուցվածքի համաշխարհային ատլասում մոլորակի 2676 լեզուներն ունեն 192 տարբեր լեզվական առանձնահատկություններ: Ըստ այդմ` լեզուների տարօրինակությունը որոշվել է ըստ այն բանի, թե որքանով են դրանք հեռու այդ ընդհանուր առանձնահատկություններից: Ցուցակում են ոչ միայն էկզոտիկ լեզուներ, այլև բավական հայտնի լեզուներ, ինչպիսիք են գերմաներենը կամ չեխերենը: Անգլերենը 33-րդ տեղում է «տարօրինակների» ցուցակում:
 
Իսկ ցուցակը բացում է միշտեկ հնդկացիների լեզուն: Տասնյակում են Սիբիրի նենեցների լեզուն, Չոկտո հնդկացիների լեզուն, դիեգենյո հնդկացիների լեզուն, Եթովպիայի օրոմո էթնիկ խմբի լեզուն, ամերիկյան կուտենայի հնդկացիների լեզուն, իրակու լեզուն, կոնգո լեզուն, հայերենը, գերմաներենը: Շեշտվում է, որ խոսքը արևելահայերենի մասին է: Իսկ արևմտահայերենը արևելահայերենի և գերմաներենի արանքում նշված 3 ամենատարօրինակ լեզուներից է: Հետաքրքրական է, որ ըստ նույն ուսումնասիրության, աշխարհի 5 ամենից ոչ տարօրինակ լեզուներն են լիտվերենը, ինդոնեզերենը, թուրքերենը, բասկերենը և չինարենի կանտոնական խոսվածքը:
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: