Նորություններ

<<Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ>>

Կրթական 2017-05-05

Ապրիլի 4-ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջն. դպրոցի 10-րդ դասարանում ցուցադրական դաս էր: Դասը նվիրված էր Թատրոնի համաշխարհային օրվան : Դասի կարգախոսն էր ընտրված Շեքսպիրի հայտնի մտքերից մեկը. <<Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ>>: Դասն սկսվեց ուսուցչուհու խոսքով: Նա հակիրճ ներկայացրեց, թե երբ և ում որոշմամբ է առաջին անգամ նշվել թատերական արվեստի գործիչների մասնագիտական տոնը, որից հետո աշակերտները ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք վերաբերում էին հայկական թատրոնի ծագմանը, զարգացմանը, 21-րդ դարում թատերական գործիչների խնդիրներին: Անդրադարձ կատարեցին 19-րդ դարում Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Արևելյան Հայաստանի թատրոնների դերին, խոսեցին Անդրկովկասում գործած թատրոնների մասին: Դասը շարունակվեց հայ մեծահանճար դերասան Մհեր Մկրտչյանի մասին պատմող տեսանյութով, իսկ աշակերտներն այդ ընթացքում հիշում ու գրի էին առնում այն կինոնկարներն ու դերերը, որոնցում նկարահանվել էր Մհեր Մկրտչյանը: Անրադարձան նաև հայ մեծանուն դերասաններ Հրաչյա Ներսիսյանին, Վահրամ Փափազյանին, Պետրոս Ադամյանին: Ներկայացրին հետաքրքիր պատմություններ նրանց կյանքից: Դասն ամփոփեց ուսուցչուհին անդրադառնալով «Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ» մտքին: Նա նշեց, որ կյանքը մի գիրք է, որ յուրաքանչյուրն է գրում այնքան ժամանակ, որքան ապրում է: Ասաց, որ դա այն գիրքն է, որը լեցուն է ժպիտներով, երջանիկ պահերով և բարի ու սիրելի մարդկանց դերերով: Եվ քանի որ յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դերն այդ գրքում, ցանկացավ, որ ունենան դրական և հիշվող դեր այն թատրոնում, որ կոչվում է կյանք:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: