Նորություններ

Բացվել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Սպորտ 2017-05-05

Երևանում երեկ կայացել է դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Շախմատի օլիմպիադան անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Այս տարի օլիմպիադային մասնակցում են 72 աշակերտներ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:

 

Շախմատի 11-րդ օլիմպիադան կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում: Մասնակիցներին ողջունել են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը:

 

Բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

 

Բացման արարողության ընթացքում ցուցադրվել է օլիմպիադայի 10 տարվա պատմությունը պատմող ֆիլմ: Այնուհետև ՀՀ դպրոցականների Շախմատի 11-րդ  օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը ներկայացրել է մրցաշարի անցկացման կարգը և կատարել  թիմերի միջև վիճակահանությունը: Նշենք, որ Հայաստանում շախմատի օլիմպիադան առաջին անգամ անցկացվել է 2006 թվականին:

 

Աղբյուրը՝ Chessfed.am         

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: