Նորություններ

« Հայ երգի հանճար Կոմիտասը »

Կրթական 2017-05-05

Հազար ութ հարյուր վաթսունինը թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,- Դժվար է ասել… Այսօր Նոր Հաճընի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճը ողողված էր Կոմիտասյան շնչով՝ շնորհիվ մեր VIIբ դասարանի աշակերտների, դասղեկ՝ Ն. Մարտիրոսյանի և երաժշտության ուսուցչուհի՝ Ն. Վարդանյանի: Միջոցառումը նվիրված էր Մեծն Կոմիտասին և կրում էր «Հայ երգի հանճար Կոմիտասը» խորագիրը: Աշակերտները ներկայացրին Կոմիտասի կյանքը, կատարեցին երգեր նրա երգացանկից, մեծարեցին սևակյան խոսքերով: Աշակերտների հագուստն անգամ վկայում էր այն մասին, որ Կոմիտասը ապրում է իրենց սրտերում ևս: Մեծն Կոմիտասը քայլում է սերունդների հետ՝ փոխանցելով նրանց հայի ոգին: Մենք էլ պետք է լինենք արժանի հետնորդներ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: