Նորություններ

«Լավագույն մարզական ընտանիք 2013թ.» մրցույթի ամփոփում

Սպորտ 2013-07-02

Այս տարի «Լավագույն մարզական ընտանիք 2013թ.» մրցույթն անցկացվել է 4 տարիքային խմբերով՝ 1997-1998թթ., 1999-2001թթ., 2002-2004թթ. և 2005-2007թթ. ծնված երեխաներ ունեցող ընտանիքների միջև։ Հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում մրցույթի 1-ին՝ համայնքային փուլին Երևանի բոլոր վարչական շրջաններից մասնակցել է 384 ընտանիք։

Հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած մրցույթի 2-րդ  փուլին, որն անցկացվել է «Հրազդան» մարզադաշտում և մայրաքաղաքի թիվ 71 հիմնական դպրոցի մարզադահլիճում, մասնակցել է 144 ընտանիք: Մասնակից ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի հուշամեդալներով, իսկ 4 տարիքային խմբերում հաղթող ընտանիքները՝ ՀՀ նախագահի հավաստագրերով և դրամական պարգևներով:

1997-1998թթ. չորրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Սահակյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան), 
2-րդ տեղ՝ Գևորգյանների ընտանիքը (Նորք-Մարաշ վարչական շրջան), 
3-րդ տեղ՝ Պողոսյանների ընտանիքը՝ (Աջափնյակ վարչական շրջան):
 
1999-2001թթ.երրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
 
1-ին տեղ՝ Սանդրոսյանների ընտանիքը (Արաբկիր վարչական շրջան), 
2-րդ տեղ՝ Մարգարյանների ընտանիքը (Նոր Նորք վարչական շրջան),
3-րդ տեղ՝ Աբրահամյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան):

2001-2004թթ. երկրորդ տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.

1-ին տեղ՝ Գրիգորյանների ընտանիքը (Դավթաշեն վարչական շրջան), 
2-րդ տեղ՝ Մարտիրոսյանների ընտանիքը (Կենտրոն վարչական շրջան), 
3-րդ տեղ՝ Թամոյանների ընտանիքը՝ (Էրեբունի վարչական շրջան):
 
2005-2007թթ. առաջին տարիքային խմբում մրցանակային տեղերը գրավել են.
 
1-ին տեղ՝ Գասպարյանների ընտանիքը (Ավան վարչական շրջան), 
2-րդ տեղ՝ Բալյանների ընտանիքը (Էրեբունի վարչական շրջան),
3-րդ տեղ՝ Մատինյանների ընտանիքը՝ (Շենգավիթ վարչական շրջան):

Աղբյուր՝ www.aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: