Նորություններ

Մրցույթ ինֆորմատիկայից

Կրթական 2017-05-05

3.05.2017թ. Արճիսի միջնակարգ դպրոցում մրցույթ էր ինֆորմատիկա առարկայից «Access», «Word» և «Excel» թիմերի միջև` 8-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ: Աշակերտները ներկայացրին թիմի անուններով եղած ծրագրերը և թիմի անդամներին,հետո անցան մրցութային փուլին,որն իրականացնում էին համակարգիչներով: Ուսուցչուհի Ս. Մակարյանը կազմել էր շատ հետաքրքիր և ուսանելի հարցեր,ապահովել էր միջառարկայական կապը,որով մրցույթը դարձավ ավելի հաճելի և ուշագրավ: Աշակերտները առաջադրանքները կատարում էին` կիրառելով բոլոր երեք ծրագրերը: Աշակերտները տվյալների հենք ստեղծեցին «Access» ծրագրով,կառուցեցին ֆունկցիաների գրաֆիկներ/ «Excel»/,տեքստեր հավաքեցին համապատասխան տառաչափով և կետադրական նշաններով /«Word»/,կազմեցին աղյուսակներ,գրեցին տերմինների հայերեն բացատրություններ և բազում հետաքրքիր առաջադրանքներ: Աշակերտներն աշխատում էին շատ ոգևորված,ակտիվ էին գրեթե բոլոր թիմերը: Միավորների քիչ տարբերությամբ հաղթեց «Word» թիմը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: