Նորություններ

Դաս – ներկայացում «Теремок»

Կրթական 2017-05-04

Ապրիլի 28 – ին Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 4- դասարանում տոն էր: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Է. Մանուկյանը կազմակերպել էր դաս – ներկայացում` բեմադրելով «Теремок» ստեղծագործությունը: Աշակերտները ստեղծագործությունը ներկայացրին ինքնատիպ ու յուրօրինակ մոտեցմամբ: Նրանք հագնված էին իրենց դերին համապատասխան զգեստներով և դիմակներով, դասասենյակը կահավորված էր հեքիաթի բովանդակությանը համահունչ` տնակը, անտառի բացատը, խաղալիք կենդանիներ: Աշակերտները նաև ներկայացրին իրենց դերերին համապատասխան խաղալիքներ, որոնք դասի վերջում նվիրեցին իրենց դասարանի անապահով ընտանիքների երեխաներին: Դաս – ներկայացման ընթացքում հնչեցին նաև առած – ասացվածքներ ընտանիքի, համերաշխության, ընկերասիրության շուրջ: Դասն ուներ շատ հետաքրքիր և ուսուցանող կարգախոս «В тесноте, да не в обиде» .

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: