Նորություններ

Մարիամ Միքայելյանը՝ հրաձգության միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր

Սպորտ 2017-05-04

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 24-ին մեկնարկել է հրաձգության կանանց միջազգային մրցաշար՝ օդամղիչ հրացան և ատրճանակ ձևերից, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։

 

10մ, օդամղիչ հրացան կանանց պայքարում Մարիամ Միքայելյանը, խոցելով 411,8 միավոր, 6-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչում նա բարելավվել է դիրքերը և գրավել 3-րդ տեղը: Մարիամ Միքայելյանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

 

10մ, օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, խոցելով 377 միավոր, 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Նա մրցելույթն ավարտել է՝ գրավելով 6-րդ տեղը: Էլմիրա Կարապետյանը Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Նորայր Առաքելյանը:

 

Նշենք նաև, որ մեր մարզիկները միջազգային մրցաշարին մեկնել են առանց իրենց անձնական զենքերի: Պատճառը ավիաընկերության կողմից սխալ տեղեկատվությունն է եղել՝ զենքերը տեղափոխելու հետ կապված, և վերջին պահին ստիպված են եղել մեկնել առանց զենքերի:

 

Եգիպտոսի կանանց միջազգային մրցաշարում 1-ից 6- րդ տեղեր գրաված մարզուհիները կազմակերպիչների կողմից կաժանանան խոշոր դրամական պարգևների: Եգիպտոսում Հայաստանի հրաձգության թիմին մեծ աջակցություն է ցուցաբերել եգիպտաբնակ ազգությամբ հայ Սարկիս Մարթայանը:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: