Նորություններ

Ապրելու ապրիլ

Կրթական 2017-05-03

Ապրիլ ամիսը հերոսներ տվեց, Ապրիլ ամիսը մեզ միավորեց , Ապրիլն արցախյան մեզ նոր ուժ տվեց… Ապրիլ ամսվա վերջին շաբաթը Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը հագեցած էր տարատեսակ միջոցառումներով . դասղեկի ժամեր, արիության դասեր, գրական-երաժշտական ցերեկույթներ: Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված շարքի <<Ձեր անունն ու գործը կմնան հավետ>> դաս-ցերեկույթն անցկացվեց 6-րդԲ դասարանում՝ <<Պատմություն>> առարկայի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանի նախաձեռնությամբ, որին նախապատրաստվել էր խնամքով ու մեծ նվիրումով; Աշակերտներն իրենց ասմունքով ու հայրենասիրական <<Սահմանին>>, <<Վեր կաց եղբայր>>, <<Ախպերս ու ես>> երգերի կատարումներով ամբողջացրին հայ ժողովրդի պատմությունը և ապագայի նկատմամբ սերն ու հավատը, իրենց գեղեցիկ խոսքով և աչքերում բռնկվող փայլատակումներով ներկաներին համոզեցին, որ իրենք այն հերոսական սերունդն են , որոնց մտքի ու բազկի ուժով կանգուն է մնալու հող հայրենին: Արցախյան պատերազմի հաղթարշավն ապացուցեց ,որ թշնամին չի կարող որևէ ոտնձգություն կատարել ու մնալ անպատիժ : Դաս-ցերեկույթի ավարտին ուսուցիչները բարեմաղթանքներ հղեցին աշակերտներին, իսկ դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը հանդես եկավ ամփոփիչ գնահատման խոսքով: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ծ.Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: