Նորություններ

Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Ուշագրավ 2013-07-01

Ս.թ. հունիսի 30-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն` Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք անվանակոչելու առիթով: Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ հանդիսավոր  միջոցառման սկսվելը, մամուլի ասուլիս հրավիրեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն  ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարության տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանը, ՀՀ մշակույթի նախագահ Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ օլիմպիական և այլ մարմիններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Բելառուսի հանրապետությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը:

Գյումրու քաղաքապետն ասաց, որ սա  պատմական օր է, և չի հիշում  մեկ այլ օր,  որ այս քաղաքում նման  ոգևորություն լինի: Քաղաքապետը տեղեկացրեց, որ մինչև նոյեմբերի 2-ը մոտ 45 միջոցառում է լինելու, փակումը կանի Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբը` գյումրեցիների համար շատ սիրելի Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Նա նաև տեղեկացրեց, որ տարբեր փառատոններ են լինելու, Գյումրի  է բերվելու նաև  «Երգոց երգոց» հաղորդումը, որը եթեր կհեռարձակվի Վարդանանց հրապարակից: Մշակույթի նախարարն էլ հիշեցրեց, որ  այս ծրագիրը  այս տարի առաջին անգամ մեկնարկեց որպես ԱՊՀ երկրների մշտական գործող հարթակ, նախորդ 2  տարիներին ծրագիրը իրականացվում էր, այսպես ասած, պիլոտային ռեժիմով: Նախարարը խոսեց նաև ֆինանսական աղբյուներից` նշելով, որ երկու շաբաթ առաջ  կառավարությունը  հավանություն տվեց ֆինանսավորելու մի շարք մշակութային միջոցառումներ , մասնակցություն ունեն նաև  մշակույթի նախարարությունն և Գյումրու քաղաքապետարանը, որոնք ներդրել են իրենց  բյուջեների խնայողությունները:

Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: