Նորություններ

Սպորտլանդիա Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Կրթական 2017-05-03

«Սպորտլանդիա» ամենամյա մարզական միջոցառմանը մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էին սպասում ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 3 Ա, 3 Բ և 3 Դ դասարանների աշակերտները: Աշակերտներն իրենց ճարպկությունը դրսևորեցին 6 խաղերում: Բոլոր թիմերն էլ մրցույթին պատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ և ջանասիրաբար: Մրցույթի մրցավարը ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցն էր: Ժյուրիի կազմում էին ուսուցիչներ Ա. Մարդանյանը և Բ. Կարապետյանը՝ նախագահությամբ փոխտնօրեն Վ. Ազատյանի: Մարզական միջոցառումը վարում էր տարրական օղակի մասնախմբի նախագահ Վ. Խումարյանը: Խաղերն ընդմիջվում էին երաժշտական ուրախ և ռիթմիկ համարներով: Մրցույթն ավարտվեց 3 Ա /«Կապույտ թռչուն»/ դասարանի հաղթանակով՝ դասվար Ա. Ղումաշյան: Հենց նրանց էլ տրվեց փոխանցիկ գավաթը: 2-րդ տեղն զբաղեցրեց 3 Բ դասարանը /«Արարատ»/՝ դասվար Ե. Սարգսյան: Իսկ 3-րդ տեղը՝ 3 Դ դասարանը /«Դելֆիններ»/՝ դասվար Մ. Միխայլովա: Այդ դասարանները պարգևատրվեցին պատվոգրերով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: