Նորություններ

Հայաստանի ընտրանին դարձել է փոխչեմպիոն

Սպորտ 2017-05-03

Հունաստանում ավարտվել է շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Հայաստանի ընտրանին, որի կազմում հանդես էին գալիս հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը, վաստակել է 15 միավոր՝ դառնալով փոխչեմպիոն:

 

Առաջնության վերջին տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Ավստրիայի նկատմամբ. Արտաշես Մինասյանը հաղթանակ է տոնել, իսկ մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է 18  միավոր վաստակած Ռուսաստանի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Անգլիայի առաջին հավաքականը՝ վաստակելով 14 միավոր:

 

Մեր թիմի անդամներն արժանացել են նաև անհատական մեդալների.  Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը նվաճել են արծաթե մեդալներ: Նշենք, որ առաջնությունն անցկացվում  էր երկու տարիքային խմբերում` 50-ից բարձր և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում էր 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարին:

 

Աղբյուրը՝ Chessfed.am




 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: