Նորություններ

«Հովհաննես Շիրազ»

Կրթական 2017-05-03

Լոկ այն ժամանակ կլինեմ երջանիկ, Երբ որ երջանիկ լինեն ողջ մարդիկ… (Հովհ. Շիրազ) Գյումրու №28 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված հավերժական գարունների արքայի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան տարելիցին : Միջոցառման հեղինակը դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ան. Սարուխանյանն էր, որի սաները 8բ-րդ դասարանի աշակերտներն ասույթներով, բանաստեղծություններով, երգ ու պարով ներկայացրեցին մի փոքրիկ պատառիկ՝ մեծ մարդու կյանքից: Կյանք, որն ապրեց և անմահացավ մեծն Շիրազը՝ հատկապես իր Մայրապատում և Մասիսապատում թեմաներով: Բանաստեղծի անմահ ոգին թևածում էր դահլիճում՝ հայրենասիրություն, սեր և երջանկություն սփռելով բոլորի հոգիներին և հանգրվան գտավ Մասիսի լանջին: Պիտի բացվեն հայոց հույսի ճամփաները կապան, Ես կմնամ միշտ Մասիսին՝ որպես Նոյան տապան…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: