Նորություններ

Ստամբուլում նշվել է Սուրբ Հարություն եկեղեցու 162-ամյակը

Ուշագրավ 2017-05-02

Ստամբուլում նշվել է հայաշատ Քումքափը թաղամասի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հիմնադրման 162-ամյակը: Բացմանը ներկա են գտնվել Պոլսո Հայոց պատրիարքարանի մի շարք բարձրաստիճան հոգևորականներ:

 

Պատարագ է մատուցել քահանա Մաղաքյա Բեսքիսիզյանը: Հանդիսավոր արարողության բացումը կատարել է Ստամբուլի հայկական «Պողոսյան - Վարվարյան» հոգևոր երգչախումբը: Սուրբ Հարություն եկեղեցին Ստամբուլում հիմնադրվել է 1855թ.-ին և ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Քումքափըի եկեղեցի» անվանմամբ:

 

Ստամբուլի հայ համայնքը Սուրբ Հարություն եկեղեցու տարածքի մի մասը պատրաստ է նվիրաբերել Ստամբուլում հայտնված հայաստանցի ընտանիքների երեխաների համար նոր դպրոցի ստեղծման նպատակով:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: