Նորություններ

Ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը

Սպորտ 2013-07-01

Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղում միմյանց հետ մրցում էին Բրազիլիայի ազգային հավաքականը և Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսպանիան:

Հանդիպման 2-րդ րոպեին Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասի մոտ տեղի ունեցած խառնաշփոթից կարողացավ արագորեն օգտվել բրազիլացիների հարձակվող Ֆրեդը՝ 1-0:

44-րդ րոպեին Նեյմարի շնորհիվ հաշիվը դարձրեց 2-0:

Կողմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվով: Երկրորդ խաղակեսը նոր էր մեկնարկել, երբ տանտերերի գեղեցիկ կոմբինացիան բիլիարդային հարվածով ավարտին հասցրեց կրկին Ֆրեդը՝ ձևակերպելով դուբլ:

Բրազիլիա-Իսպանիա՝ 3-0:

Գոլերը՝ Ֆրեդ 2, Նեյմար 44, Ֆրեդ 47:

Այսպիսով Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոնները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում պարտվեցին բրազիլացիներին:

Աղբյուրը՝ www.armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: