Նորություններ

Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցն իր «BINKYAN» թիմով...

Կրթական 2017-05-02

Այս տարի «Technovation» ծրագրի շրջանակներում Հայաստանից ավելի քան երկու հարյուր 10-18 տարեկան աշակերտուհիներ և մոտ հիսուն մենթոր-ուսուցչուհիներ մասնակցեցին «Technovation» ծրագրին, որը աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթ է՝ աղջիկների համար: 12 շաբաթյա ուսուցման ընթացքում աղջիկները կազմելով առավելագույնը հինգ անդամից բաղկացած թիմեր, մենթորների ուղղորդմամբ, իրենց համայնքում բացահայտեցին ու վեր հանեցին որևէ սոցիալական խնդիր և պատրաստեցին բջջային հավելված` լուծելու այդ խնդիրը: Ծրագրի շրջանակներում ստեղծվեցին 23 հավելվածներ: ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա տոնակատարությունը լավ առիթ է աշակերտուհիներին կիսվելու իրենց կողմից պատրաստված հավելվածներով իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև կիսվելու ծրագրի ընթացքում հետաքրքիր հանդիպումներով, ձեռք բերած ընկերներով ու հմտություններով: Միսաք Մեծարենցի անվան հ.146 հիմնական դպրոցի «BINKYAN» թիմը`ուսուցիչ- մենթոր Մարիետա Դավթյան, ևս մասնակցեց Հայաստանում «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան» նվիրված «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» խորագրով ֆորումին,ներկայացնելով կրթության ոլորտի հետ առընչվող ծրագիր,համապատասխանաբար լոգո,պաստառ,կարգախոս և երկու տեսադաս` ծրագրի և թիմի մասին:Ծրագիրը նախատեսվում է թոշակի անցած բոլոր այն ուսուցիչների համար,ովքեր դեռևս չեն սպառվել և ցանկանում են աշխատել բբջջային հավելվածով սովորել ցանկացող աշակերտների հետ:Ֆորումի ավարտին յուրաքանչյուր թիմ վիճակահանության արդյունքում հանեց մայիսի 5-ին իր ելույթի համարը,մեզ բախտ վիճակվեց ելույթ ունենալ 3-ը:Այդ օրը նախատեսվում է նաև թիմերին նվիրված պաստառների ցուցահանդես: Հաջողություն մաղթենք բոլոր թիմերին և թող իրականանան բոլոր ծրագրերը:

ք. Երևանի թիվ 146 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: