Նորություններ

Հանդես ռուսերենից

Կրթական 2017-04-29

Արճիսի միջնակարգ դպրոցի դահլիճը տոնական էր:Բեմում երկրորդ դասարանի աշակերտներն էին,ովքեր հրաժեշտ էին տալիս Բուկվարին: Աշակերտները ասմունքում և երգում էին շատ գեղեցիկ ռուսերենով: Նրանց հյուր եկավ Բուկվարը,ով ողջունեց և մաղթեց աշակերտներին անսահման սեր դեպի ռուսերենը,որով գիտելիքի անսպառ պաշար կարելի է ձեռք բերել: Վաստակաշատ ուսուցչուհի Ս. Անդրեասյանը ջանք չէր խնայել միջոցառումը հետաքրքիր և հաճելի դարձնելու համար: Աշակերտները ռուսերենով բեմադրեցին Գնդիկ բոքոնիկը,Ոսկե ձվիկը և Պապն ու շաղգամը: Երկրորդ դասարանցիներին իր երգով ողջունեց 8-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Անտոնյանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: