Նորություններ

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնը

Ուշագրավ 2017-04-29

Ս. թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը: Փառատոնին կմասնակցեն դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լեհաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում:

 

Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա և այլն: Փառատոնի ծրագրի լավագույն ներկայացումներից են՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» և ՌԴ վաստակավոր արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը»: 

 

Հիմնական ծրագրից («Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա») բացի կցուցադրվեն ներկայացումներ՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: «Արմմոնո-2017» փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով:

 

Աղբյուրը՝ Mincult.am

 

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: