Նորություններ

Ջահերով երթ

Կրթական 2017-04-28

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ ապրիլի 23-ի երեկոյան արդեն ավանդական դարձած ջահերով երթին մասնակցեցինք նաև մենք`Գավառի ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ: Այնքան տարբեր զգացմունքներ էին պատել մեր հոգիները, որ դժվար է առանձնացնել որևէ մեկը: Հայրենասիրություն, ցավ, ոգեկոչում, ցասում, հուզում և հպարտություն :Հպարտություն ազգիս երիտասարդ սերնդի համար, որը գիտակցում է ցեղասպանության ճանաչման գործում իր պահանջատիրության իրավունքը, հայրենիքի սահմանները պահելու իր սուրբ պարտքը: Այս առումով էլ շատ տպավորված էինք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Արծվաբույնը » դրամայի դիտումից, որտեղ արցախյան ազատամարտի հերոսները`քարերի հետ մեջք մեջքի տված, արծվաբար պաշտպանում են իրենց Արծվաբույնը: Բոլոր դերասանները շատ համոզիչ էին, իսկ Ջուլիետա Ստեփանյանի Ամայը ցնցեց հանդիսատեսին մինչև հոգու խորքը: Ալիտա Բաբասյան

Գեղարքունիք, ք. Գավառի ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: