Նորություններ

«Ջրոլորտ, ջրային ավազանների աղտոտման աղբյուրները…»

Կրթական 2017-04-27

Ապրիլի 25 – ին Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի 11- րդ դասարանում տեղի ունեցավ աշխարհագրության բաց դաս «Ջրոլորտ, ջրային ավազանների աղտոտման աղբյուրները, պահպանման առանձնահատկությունները» թեմայով /«Աշխարհագրության ուսուցչուհի` Էմմա Կարապետյան /: Դասի կարգախոսն էր` «Բնությունը չունի մարդկանց կարիքը, մարդիկ ունեն բնության կարիքը»: Դասի ընթացքում անդրադարձ կատարվեց ջրի նշանակությանը, նրա հատկություններին, ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններին: Աշակերտները ներկայացրեցին ջրի դերը և նշանակությունը տնտեսության մեջ, ջրային ավազաններն աղտոտող ճյուղերը, աղտոտող նյութերը: Այնուհետև` բացատրեցին ջրային ավազանների պահպանման նշանակությունը, պահպանման եղանակները: Ամենավերջում աշակերտները իրենց կոչերով դիմեցին համայն մարդկությանը: Դասի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, որը ցույց էր տալիս «բնօգտագործում-բնապահպանություն» հակասությունը: Տեսաֆիլմը դասը դարձրեց ավելի տպավորիչ:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: