Նորություններ

«Ազգ - Բանակ» խորագրով ցուցահանդես

Կրթական 2017-04-27

2017 թ Ապրիլի 23 -ին Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները մասնակցեցին Ազգ - Բանակ համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին: Տպավորություններն աննախադեպ էին: Հատվածներ աշակերտների տպավորություններից: «Ազգ - Բանակ ցուցահանդեսին մասնակցությունը հոգիս լցրեց հայրենասիրությամբ ու հպարտությամբ: Բարձրանում էի աստիճաններով և ոգևորված դիտում էի այն զենքերն ու զինատեսակները, ինչով պաշտպանում ենք մեր հայրենիքը: Այժմ ես ինձ ապահով եմ զգում: Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին, այդ գեղեցիկ հնարավորությունը մեզ ընձեռելու համար»: Պատմում է Մարիետա Մելոյանը: Մասնակցեցի «Ազգ - Բանակ» խորագրով ցուցահանդեսին: Մեր դպրոցի ռազմագիտության ուսուցիչ կապիտան Սարգսյանը մեզ ծանոթացրեց հայոց բանակի սպառազինությանը: Ես երբեք մոտիկից այդպիսի զինատեսակներ չէի տեսել: Ակամա մտաբերեցի «Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրե- նիքը մեր մեջ չսպանվեց» խոսքերը: Ոչ միայն չսպանվեց, այլև արմատակալեց ու հզորացավ: Մենք բոլորս մեզ հայրենիքի զինվոր էինք զգում: Միշտ երազել եմ ունենալ բարեկեցիկ, հզոր ու բարգավաճ հայրենիք: Կարծում եմ երազանքս մոտ է իրականացման» , - գրում է Լիլիթ Չիչակյանը: Իր տպավորությունները այսպես ներկայացրեց Նարինե Խաչատրյանը . «Ազգ-Բանակ ցուցահանդեսը հայոց բանակի անկոտրում կամքի ու հզորության ցուցադրումն էր: Այդ միջավայրը և այնտեղ տիրող մթնոլորտը ամրապնդեց իմ մեջ հայրենասիրական ոգին: Ես ինձ առավել ուժեղ զգացի: Ցուցահանդեսը համերաշխության, հզորության ու ոգու դաս էր»: Նորա Գալոյանը պատմում էր . «Ցուցահանդեսը տպավորիչ էր և ցանկալի է, որ այն շարունակական լինի: Ցանկանում եմ, որ մեր դպրոցի բոլոր աշակերտները տեսնեն ու շոշափեն այդ զինատեսակները, իրեց զգան հզոր ու անխոցելի»: Անի Միրզոյանը և Օֆելյա Խլղաթյանը տպավորված էին ցուցադրված զինատեսակներից և ոգևորված ներկայացնում էին իրեց ապրումները: Սակայն ավելի հետաքրքրված էին առաջին բուժօգնության պարագաներով և զինվորների` դրանք կիրառելու հմտություններով: Ցուցահանդեսին մասնակցած տղաները` Արթուրը, Վանիկը, Կարենը, Արսենը, Գուրգենը, Արմենը, Ժորժիկը, Նարեկը, Հովհաննեսը ոգևորված էին ու հպարտ, որ շուտով համալրելու են Հայոց բանակի շարքերը և անհրաժեշտության դեպքում կիրառելու են այդ զինատեսակները:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: