Նորություններ

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Կրթական 2017-04-26

2017 թ. ապրիլի 14-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 3 Գ դասարանում անցկացվեց բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից: Դասը վարում էր դասվար Վ. Խումարյանը: Դասի թեման էր «Ժամանակի չափման միավորներ և կապը դրանց միջև»: Դասը կառուցված էր նախագծման մեթոդով: Ուսուցչուհին իր սաների հետ նախապես հետազոտական ծավալուն աշխատանք էր կատարել՝ հավաքելով հետաքրքրաշարժ տեղեկություններ ժամանակի չափման միավորների մասին: Ուսուցչուհին նախապես պլանավորած աշխատանքը ներկայացրեց ծաղկաթերթերի վրա: Դասը նախագծված էր 8 փուլով: Յուրաքանչյուր փուլի ավարտին դասալսում կատարողները նշումեր էին կատարում իրենց աղյուսակում: Դասը հագեցած էր դիդակտիկ պարագաներով: Աշակերտներն ակտիվ էին, արագ և ճիշտ էին արձագանքում ուսուցչի հարցադրումներին: Աշակերտները գնահատվեցին նախապես կազմած ռուբրիկով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: