Նորություններ

Հրաշագործ ֆիզիկա

Կրթական 2017-04-25

2017թ. ապրիլի 25-ին Վ.Համբարձումյանի անվան №10 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում-վիկտորինա «Հրաշագործ ֆիզիկա» խորագրով: Միջոցառումը կազմակերպվել էր ֆիզիկայի ուսուցչուհի Ա.Մկրտչյանի ղեկավարությամբ և 7-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ: Աշակերտները բաժանվեցին երկու խմբի՝ «Ճառագայթ» և «Արեգակ»: Միջոցառման ընթացքում լաբորատոր փորձերի միջոցով ներկայացվեցին ֆիզիկայի մի շարք օրենքներ: Հնչեցին թիմերի ավագներին ուղղված բլից-հարցեր: Ավագները հանդես եկան հստակ խոսքով՝ բերելով կենցաղում հանդիպող ֆիզիկական երևույթների օրինակներ: Ժյուրին ամփոփեց արդյունքները՝ ընդգծելով աշակերտների ֆիզիկայից ունեցած տեսական և գործնական գիտելիքների կարևորությունը: Միջոցառումն ավարտվեց անվանի մեծ ֆիզիկոս, աստղագետ Վ.Համբարձումյանին նվիրված տեսաֆիլմի դիտումով:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: