Նորություններ

Ազգն ապրում է զորությամբ, իսկ ժողովուրդը ենթարկվում է զորությանը:

Կրթական 2017-04-25

Ազգն ապրում է զորությամբ, իսկ ժողովուրդը ենթարկվում է զորությանը: Յուրաքանչյուր ազգ ունի իր պատմությունը: Ապրիլի 21-ին Հ. Ավետիսյաի անվան թիվ 74 հիմնական դպրոցի III և V դասարանների աշակերտների շարասյունը՝ Լենա Կարապետյանի և Լիլյա Վարդանյանի հետ հանդիսավոր քայլքով և անբացատրելի զգացմունքով հասավ Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղակայված 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող և հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանին: Երեխաները պատմեցին 20-րդ դարասկզբին սելջուկ-թուրքերի կողմից կատարված և մարդկության պատմության մեջ նմանը չունեցող աշխարհում առաջին ցեղասպանության, ոճրի և վայրագության մասին, նշեցին հերոսներին, մատնանշեցին, որ այդ դաժան ժամանակներում սպանվել է միլիոն ու կես հայ: Երեխաները, զոհերին հիշելով և վեհացնելով, պնդեցին, որ հայը հաղթել է, իսկ հուշարձանին ծաղիկներ դնելով հաստատեցին ապրելու, գոյատևելու իրենց կամքը: Եկել են որպես հայ: Ամուր կանգնած են հայրենի հողին՝ զգալով նրա ուժը, սերն ու հզորությունը:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: