Նորություններ

Ավարտվել է «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարը

Սպորտ 2017-04-25

Լևոն Արոնյանը տպավորիչ հաղթանակ է տարել «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում:

 

Վերջին տուրում նա խաղացել է Ֆաբիանո Կարուանայի հետ, ում հետ պայքարն ավարտվել է ոչ ոքի։ 7 տուրից Արոնյանը վաստակել է 5․5 միավոր՝ չունենալով ոչ մի պարտություն։ Նա առաջ է անցել իր մրցակիցներից 1․5 միավորով՝ ապահովելով 1-ին տեղը։

 

Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15.3-ով, և նա համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում տեղափոխվել է 9-ից 6-րդ հորիզոնական: Երկրորդ տեղը կիսել են  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր Արոնյանից հետ են մնացել 1.5 միավորով:

 

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:

 

Աղբյուրը՝ Chessfed.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: