Նորություններ

Ապրելու ապրիլ

Կրթական 2017-04-25

Ապրիլի 24-ը հիշատակման օր է՝ սրբադասված նահատակների օր: Չկա Երկիր մոլորակի վրա մեկ հայ, որ չհիշի և չխոնարհվի սուրբ նահատակների հիշատակին… Արարատի մարզի Մասիս քաղաքի Վ. Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցի VIբ դասարանի աշակերտները լավ գիտեն այդ օրը նահատակված մտավորականների մասին: Նրանք դասղեկի օգնությամբ և իրենց ընտրությամբ սովորել էին Ռուբեն Սևակի բանաստեղծությունները: Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում աշակերտները՝ 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի մոտ, արտասանեցին, ծաղիկներ դրեցին և օդ բարձարացրեցին վառվող լապտերներ : Միջոցառմանը մասնակցում էին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատը և հյուրեր արտերկրից: Միջոցառման վերջում երեխաները կիսվեցին իրենց կարծիքներով, որ երբեք չեն մոռանա իրենց պատմական հայրենիքում իրենց նախնիների հանդեպ կատարված ոճրագործությունը, և երբեք թույլ չեն տա, որ իրենց ազգի պատմության այդ էջը նորից կրկնվի: Դասղեկ՝ Լ Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: