Նորություններ

Կոչեմ ապրողաց

Կրթական 2017-04-22

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում հիշատակի օր էր , համադպրոցական միջոցառում` <<Կոչեմ ապրողաց>> խորագով : Դպրոցի 5-12 –րդ դասարանի աշակերտները արծարծում էին մեր պատմության տխուր ու արյունալի տեսարաններ ներկայացնող վավերագրեր . ինչ պատահեց ,ինչպես պատահեց , անպատասխան թողնված խորհրդավոր հարցադրումներով … Հայի հայրենակարոտ հոգու ու արծվենի թռիչքների , ժայռակոփ ոգու փորձությամբ ու ապրելու անբեկանելի տենչանքների ամրագում էր միջոցառումը , որի սցենարը մշակել էր ուսհաստատության փոխտնօրեն ` Մարգարիտ Հարությունյանը : Միջոցառումը սկսվեց <<Երբ հիսուսն ասաց ` սիրիր թշնամուդ , այնժամ թուրքը չկար աշխարհում >> իսահակյանական խոհով: Հայրենասիրական երգերը , բանաստեղծությունները , բեմական հատվածները, պատմության մեջբերումները ամբողջացրին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած մեծ ոճրագործության ընդհանուր պատկերը :Աշակերտների խոսքը արտահայտիչ էր, երգում էին խրոխտ ու առնական `պահանջատիրոջ իրավունքով : Միջոցառումը ոգեկոչելու ու հիշեցնելու կոչ էր, այն անձնուրաց հայդուկներին, ովքեր անսահման սեր ու նվիրում ունեին հայրենիքի հանդեպ և ցասում ու վրեժի խոր զգացում նրանց նկատմամբ ,ովքեր փորձեցին բնաջնջել հայությանը : Ամփոփելով միջոցառումը ուսհաստատության տնօրեն Մ . Շատոյանը այն համարեց հայրենասիրական լավագույն դաս և հորդորեց ներկաներին միավորել ջանքերը , անել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հայաստան – Հայրենիքի շենացման հարատևության և լուսավոր ապագայի:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: