Նորություններ

Մասնակցություն միջազգային բնապահպանական կոնֆերանսին

Կրթական 2017-04-21

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում 2017 թվականի ապրիլի 8-9-ը կայացած երրորդ միջազգային բնապահպանական կոնֆերանսին մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը հետևյալ կազմով՝ «Գերմաներեն» առարկայի ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ժ.Ավագյանը, դպրոցի շնորհաշատ սաներ Նարե Խանդանյանը /8-րդ դասարան/, Արուսյակ Ներսիսյանը /10-րդ դասարան/ և Ստելլա Աֆրիկյանը /12-րդ դասարան/: 2015 թվականից «Գերմաներեն» առարկայի ուսուցչուհի Ա.Հովհաննիսյանը համագործակցեց Գյոթեի անվան ինստիտուտի հետ, անցավ մի շարք վերապատրաստման դասընթացներ 2015 և 2016 թվականներին մասնակցեց Վրաստանում կայացած «Կրթություն հանուն կայուն զարգացման» խորագրով կոնֆերանսին: Համագործակցելով «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Ժ.Ավագյանի հետ, ընտրվեց նախագիծ՝ «Մաքուր պահենք Սևանա լիճը» թեմայով: Այն իր մեջ ներառում էր մի շարք խնդիրներ՝ կապված Սևանա լճի հիմնախնդիրների, էկոլոգիական աղտոտվածությանը և դրանից բխող մի շարք հիվանդությունների առաջացմանը: Կազմակերպվեցին մի շարք մաքրմանակցիաներ Սևանա լճի որոշ ափամերձ գոտիներում, և աշակերտները կարողացան աղբի, մասնավորապես, պլաստմասե շշերի, թղթերի թափոնի վերամշակման արդյունքում ստեղծել տարբեր առարկաներ, դպրոցում բացվեց ցուցահանդես՝ «Մենք բնության սանիտարներն ենք»խորագրով: Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը խրախուսեց Ամալյա Հովհաննիսյանի նախաձեռնությունը՝ արտահայտելով իր գոհունակությունը և նշեց, որ աջակցելու է նման բովանդակալից նախագծերի իրականացմանը, քանի որ դրանք նպաստում են ապագա սերնդի մտահորիզոնի զարգացմանը, էկոլոգիական, իրավական, գեղագիտական դաստիարակությանը և լայն աշխարհայացքի ձևավորմանը: Դպրոցի թիմը գեղեցիկ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ վերադարձավ՝ պատվոգրով և հուշանվերներով: Տնօրենի՝ մասնագիտացված աջակցությունների գծով տեղակալ՝ Ն.Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: