Նորություններ

<< Հայաստանի սոխակ>>-ը

Կրթական 2017-04-21

Հպարտության դաս էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում : Դասղեկ Ա. Գրիգորյանը սարյանական բնութագրումով սկսեց դասղեկական բաց դասը ` նվիրված հայկական արվեստի ամենապայծառ ադամանդին` Գոհար Գասպարյանին : <<Երգելը իմ կյանքի գլխավոր իմաստն է , իմ գոյության նպատակը , և ես ապրում եմ հանուն իմ արվեստի :Իմ հավատամքն է , ոչ թե զարմացնել , այլ հուզել >>,- ասել է Գոհար Գասպարյանը :Համերգային անբեկանելի հեղինակություն , պարգևներ և մեդալներ , անկրկնելի ու ինքնատիպ կատարումներ , դերակատարումներ… Աշակերտները անդրադարձան նաև Գ. Գասպարյանի ներմուծած ժանրային բազմազանությանը , ձայնածավալի ընդգրկունությանը,որոնք նոր որակ Էին օպերային արվեստում : Թե ներկաներին , թե աշակերտներին համակել էր հպարտության զգացողությունը , երբ հնչեց <<Կռունկ>>-ը , <<Կիլիկիա>>-ն , <<Ծիծեռնակ>>ը … Աշակերտները հպարտացան իրենց տաղանդավոր հայրենակցով , գնահատեցին ու արժևորեցին հայ ազգային մշակույթն ու մշակութային արժեքները ` ինչպիսիք են <<Արքիմեդյան լապտերով փնտրված մեր Գոհար Գասպարյանը ` իր անվան նման թանկ ու նվիրական … >>:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: