Նորություններ

«ԹԻՎԸ ԲՈԼՈՐ ԻՐԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է» ՄԻՋԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Կրթական 2017-04-21

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան հ. 190 ավագ դպրոցում ապրիլի 19-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախապես հայտագրված հինգ դպրոցների թիմերի միջև տեղի է ունեցել «ԹԻՎԸ ԲՈԼՈՐ ԻՐԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է» խորագրով վիկտորինա-մրցույթ մաթեմատիկա առարկայից: Դպրոցները ներկայացել էին 9-րդ դասարանում սովորղ աշակերտ¬ներով համալրված հետևյալ թիմերով՝ հ. 174 հիմնական դպրոց` «Ալֆա» (պատասխանատու՝ Խաչատրյան Լուսյա), հ. 181 հիմնական դպրոց` «Ծիր Կաթին» (պատասխանատու` Ադամյան Սուսաննա), հ. 176 հիմնական դպրոց ՝ «Առագաստ» (պատասխանատու` Աթյան Գայանե), հ. 190 ավագ դպրոց` «Հայք» (պատասխանատու` Արծվիկ Սարգսյան), հ. 152 հիմնական դպրոց՝ «Ճառագայթ» (պատասխանատու` Սուսաննա Հովհաննիսյան): Մրցույթն անցել է հետաքրքիր և առողջ մթնոլորտում: Հինգ փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հայք» թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ճառագայթ» և «Ալֆա» թիմերը, սակայն ներկաները փաստել են, որ ամենամեծ հաղթանակը հինգ դպրոցների միջև կայացած համագործակցությունն է: Բոլոր թիմերը դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանի կողմից խրախուսվել են պատվագրերով: Վերջինս իր խոսքում նշել է, որ տպավորված է բոլոր սովորողների գիտելիքներով և տրամաբանությամբ: Մրցույթը կազմակերպել էր դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի մասնախումբը՝ Մարինե Մովսեսյանի ղեկավարությամբ:

ք. Երևանի թիվ 190 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: