Նորություններ

Արսեն Գրիգորյանը՝ թաեքվոնդոյի միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ 2017-04-20

Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» միջազգային մրցաշարին:

 

87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, ում անձնական մարզիչն է Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը, դարձել է մրցաշարի հաղթող: 68 կգ քաշային կարգում Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 4-րդ տեղը, իսկ երկրների հաշվարկով՝ 3-րդ տեղը:

 

Ազգային հավաքականի կազմում հանդես են եկել նաև Ալբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Հենրիխ Բադալյանը (68 կգ) և Դավիթ Վարդումյանը (74 կգ): Իրանում Հայաստանի հավաքականը հանդես է եկել գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ:

 

Պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 19 երկրի 26 թիմ:

 

Աղբյուրը՝ Tert.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: