Նորություններ

«DUEL Plus»-ի 7-9-րդ դասարանների տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Սուրեն Թադևոսյանը

Ուշագրավ 2013-06-26

Այսօր` հունիսի 26-ին տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից կազմակերպված «Duel Plus» ինտելեկտուալ օլիմպիադայի` 7-9 դասարանների տարիքային խմբի վիկտորինան, որի հաղթող դարձավ Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցի 9-ա դասարանի աշակերտ Սուրեն Թադևոսյանը, ով ստացավ պլանշետ: Վիկտորինային մասնակցող մյուս 9 մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանի կրթական ոլորտն ու նպաստել գիտելիքահեն պետության կայացմանը,  2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն  ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:
 
Այդպիսով «Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին`  կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
 
«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով և նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության և դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին պարգևատրվում են բազմաթիվ մրցանակներով և խրախուսական նվերներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: