Նորություններ

Ավարտվել է Եվրոպայի շախմատի կանանց առաջնության 7-րդ տուրը

Սպորտ 2017-04-19

Ռիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Օլգա Գիրիային:

 

Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Գորյաչկինան և Դարյա Պուստովոյտովան վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

 

Լիլիթ Մկրտչյանը 7-րդ պարտիայի միավորը կիսել է Աննա Վարակոմսկայի հետ և ունի 4 միավոր, Մարիա Գևորգյանը հաղթել է Գովհար Բեյդուլաևային, իսկ Լիլիթ Գալոյանը՝ պարտվել Ցոլակիդու Ստավրուլային։ Վերջիններս ունեն 3․5-ական միավոր։ 8-րդ տուրում Էլինան հանդիպելու է Ձագնիձեի հետ։

 

Աղբյուրը՝ Chess.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: