Նորություններ

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը

Սպորտ 2013-06-25

Հայաստանի և արտերկրի շուրջ 55 շախմատիստների մասնակցությամբ անցկացված Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը` 9 տուրում վաստակելով 7.5 միավոր:
Լավագույն եռյակում երկրորդ տեղը գրավել է մեկ այլ հայ շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանն (6.5), իսկ Հովհաննես Գաբուզյանը նույնքան միավորներով հանգրվանել է երրորդ հորիզոնականում:
 
Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն, վաղամեռիկ հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանի հուշամրցաշարն անցկացվել է Ջերմուկ քաղաքում:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: